Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Գործակալը. 1. Ֆոնդը կարող է ունենալ գործակալ (գործակալներ). 2. Գործակալ կարող է լինել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներդրումային ծառայություններ մատուցող այն անձը, որի հետ կառավարիչը կնքել է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագիր. 3. Գործակալը փայերի կամ բաժնետոմսերի վաճառքը և (կամ) հետգնումը (մարումը) իրականացնում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի դեպքում` կառավարչի) անունից և ֆոնդի հաշվին համապատասխան հայտերի ընդունմամբ և կառավարչին փոխանցմամբ և (կամ) դրամական միջոցների ընդունմամբ, փոխանցմամբ և վճարումների կատարմամբ` պայմանագրային ֆոնդի դեպքում նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի գործակալ: |