Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 50 Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները. 1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները. 1) շնորհակալության հայտարարում. 2) միանվագ դրամական պարգևատրում. 3) հուշանվերով պարգևատրում. 4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում. 2. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժի հանումը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված խրախուսման միջոցները կիրառում է Հաշվեքննիչ պալատի նախագահը. 4. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած պաշտոնատար անձը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի դեպքում՝ Հաշվեքննիչ պալատը: |