FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11.6

ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը.
1. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով պատասխանատու մասնագետին ՇՄԶ հավաստագրման ենթակա մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է.
2. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման ընթացքում պատասխանատու մասնագետին արգելվում է կասեցման որոշմամբ սահմանված քաղաքաշինական գործունեության օբյեկտում և ժամանակահատվածում իրականացնել աշխատանքների և ծառայությունների իրականացման գործելակարգերով սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ երբ դրանք ուղղված են կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներ իրականացնելուն.
3. ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործողությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները: Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետևանքները հնարավոր է վերացնել պատասխանատու մասնագետին հավաստագրման ենթակա գործունեության առանձին գործառույթները կամ հավաստագրով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում հավաստագրի ողջ գործողության կասեցում չի կիրառվում.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշման բովանդակությանը ներկայացվող պահանջները չբավարարող՝ ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումներն անվավեր են.
5. Եթե առկա են ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման մեկից ավելի հիմքեր, ապա կասեցման որոշում կայացվում է յուրաքանչյուր հիմքով առանձին.
6. ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի որոշումը պատասխանատու մասնագետին կապի միջոցներով տեղեկացնելու օրվան հաջորդող օրվանից, եթե ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11.6

7. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը վերացված է համարվում պատասխանատու մասնագետի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը, նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով, այլ որոշում չի կայացնում կամ այլ՝ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով համապատասխան պատասխանատու մասնագետին չի հայտնում: