Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 4.1 Վիճակախաղի կազմակերպիչների` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, նրանց իրական շահառուների, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ կիրառվող պահանջները. 1. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը` 1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. 2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից. 3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ. 4) նախկինում պատճառ է հանդիսացել իր՝ խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպած գործունեության սնանկացմանը. 5) չի ներկայացնում իր ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն). 6) այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի՝ վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց. 2. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը` 1) որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմնի ղեկավարը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին և պահանջներին. 2) որը սնանկության վարույթում է. 3) որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը. 4) որի վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց. 5) որը չի ներկայացնում իր ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն). 3. Ղեկավար պաշտոններ չի կարող զբաղեցնել այն անձը, որը կամ որի հետ փոխկապակցված անձը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված անձ: |