FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  18

Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձևով.
1. Պետական գույքը մասնավորեցվում է ուղղակի վաճառքի ձևով` տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին. տվյալ պետական գույքի վարձակալին. տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին). տվյալ գույքի հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուղղակի վաճառքի ձևով պետական գույքը մասնավորեցնելու մասին պետք է մասնավորապես բովանդակի` գնորդի անունը կամ անվանումը, մասնավորեցվող պետական գույքի գինը, վճարման համար օգտագործվող միջոցները, վճարման ժամկետները և վճարման առանձնահատկությունները: Մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական գույքը տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հիմք կարող է հանդիսանալ կոլեկտիվի կողմից կոմիտե ներկայացված հայտը: Հայտի ձևը, ներկայացման, քննարկման և մերժման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքը տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո այդ որոշմամբ սահմանված ժամկետներում աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ համաժողովը) սույն օրենքի համաձայն իրականացնում է մասնավորեցվող պետական գույքի բաշխումը աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց միջև, ընտրում է նախաձեռնող խումբ, որին իրավունք է տրվում կոլեկտիվը ներկայացնել պետական բաժնեմասը գնելու ընթացքում: Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ համաժողովը)` ձայների 3/4-ի մեծամասնությամբ, նախաձեռնող խմբի անդամների համար կարող է սահմանել նրանց մասնակցության չափն ապագա ընկերության մեջ, ինչպես նաև նախաձեռնող խմբի կազմում ընդգրկել տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհամարվող անձանց, որոնց թիվը 3 հոգուց ավել չպետք է լինի: Իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները չեն կարող լինել նախաձեռնող խմբի անդամ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  18

4. Պետական գույքի վարձակալներն ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք, եթե` այդ գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մասը չէ. վարչական և հասարակական շենքերում ու շինություններում վարձակալած տարածք չէ.
5. Պետական գույքը վարձակալներին մասնավորեցնելու հարցը քննարկելու համար հիմք է հանդիսանում կոմիտե ներկայացրած հայտը: Հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
6. Կոմիտեն հայտը քննարկում է երկու ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանն ուղարկվում է հայտը ներկայացնող անձանց: Հայտի մերժումը հնարավոր է, եթե`
    ա) այն ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքներ ձեռք բերող անձ.
    բ) օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված են տվյալ գույքի մասնավորեցման սահմանափակումներ.
    գ) մասնավորեցման հետևանքով կարող է անհնարին դառնալ վարձատուին պատկանող վարձակալության չհանձնած գույքի օգտագործումը: Վարձակալված գույքի գնման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով.
7. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կոմիտեի ներկայացմամբ, երկու ամսվա ընթացքում որոշում է ընդունում վարձակալված գույքը ուղղակի վաճառքի ձևով վարձակալին մասնավորեցնելու մասին.
8. Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի միջոցով իրականացնում է կոմիտեն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում: