Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Կոոպերատիվի գործունեության ուղղությունները. 1. Կոոպերատիվներն ստեղծվում են ըստ գործունեության հետևյալ ուղղությունների. 1) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և իրացման` գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում, ծառայությունների մատուցում, գյուղատնտեսական արտադրանքի պահպանում, փոխադրում, փաթեթավորում, գովազդ և արտադրությունից մինչև սպառում արժեքային շղթայի փուլերի այլ գործառույթներ. 2) գյուղատնտեսական մատակարարման` անդամների համար պարարտանյութի, վառելիքի, քսանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, սերմերի, տնկանյութի, կերի, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի, գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրության համար այլ ներդրանքների մատակարարում. 3) գյուղատնտեսության ոլորտում սպասարկման (ծառայություններ մատուցող)` գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքներով սպասարկում, բույսերի պաշտպանության, տոհմային գործի, անասնաբուծության, հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, անասնաբուժական, գյուղական շինարարության, գյուղական բնակչությանը գիտախորհրդատվական, տեղեկատվական, կենցաղային սպասարկման բնույթի ծառայությունների մատուցում. 4) գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման արդյունքում սննդամթերքի (մսամթերք, կաթնամթերք, հացամթերք, պտղահատապտղային և բանջարեղենային պահածոներ, խմիչքներ և այլն), ինչպես նաև սննդամթերք չհանդիսացող (համակցված կեր, դեղաբույսեր, եթերայուղեր և այլն) արտադրատեսակների արտադրություն. 2. Կոոպերատիվը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է համատեղել գործունեության առանձին ուղղություններ` հանդես գալով որպես գործունեության տարբեր ուղղություններ ունեցող կոոպերատիվ և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ գործունեություն. 3. Կոոպերատիվն իրավունք ունի ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: |