Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 39 Կարգավորող պետական մարմնի տարեկան հաղորդումը. 1. Կարգավորող պետական մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր նախորդ տարվա գործունեության և Հեռարձակողների ծրագրերում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում. 2. Հաղորդումը ներառում է կարգավորող պետական մարմնի գործունեությանը և լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ և վիճակագրական տվյալներ (ներառյալ` հեղինակազորման, հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, ցանցային օպերատորների գործունեության լիցենզավորման համար ներկայացված ու մերժված դիմումների և դրանց հիմնավորման, տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների ներկայացրած տեսալսողական ծրագրերի, բացահայտված խախտումների և դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների և այլ լիազորությունների իրականացման մասին). 3. Հաղորդումը Ազգային ժողով է ներկայացնում կարգավորող պետական մարմնի նախագահը. 4. Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով. 5. Կարգավորող պետական մարմինն իր հաղորդումը հրապարակում է կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքէջում: |