FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  171.12

«Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելը.
1. Առանց զբոսաշրջային փաթեթի պայմանագրի զբոսաշրջային փաթեթ տրամադրելը կամ զբոսաշրջային ծառայություններ մատուցելը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող պարտադիր տեղեկությունները զբոսաշրջային փաթեթի պայմանագրում չներառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
2. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից իր կանոնադրության փոփոխություններն առանց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համաձայնեցնելու ընդունելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.
3. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար ներքին կանոնակարգ չհաստատելը կամ դրա պահանջները չպահպանելը կամ այդ կանոնակարգի՝ պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն պահանջները չապահովելը կամ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները չհավաքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողների համար տեսանելի հատվածում «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները չտեղադրելը կամ սահմանված ձևին համապատասխան չտեղադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
5. Նոր կառուցվող հյուրանոցներում և առողջարաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալու հնարավորություն չապահովելը կամ այդ մասին հյուրերի համար տեսանելի հատվածներում տեղեկատվություն չտեղադրելը կամ չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
6. Զբոսավարի կամ ուղեկցորդի պարտականություններ կատարելիս տեսանելի հատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ձևի անվանաքարտ չկրելը՝
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  171.12

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.
7. Առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների գործունեություն իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
8. Առանց որակավորման զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կողմից «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարբերանշան օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով.
9. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից զբոսաշրջային ավտոբուսի որակավորում չունեցող տրանսպորտային միջոցով փոխադրելը կամ զբոսաշրջային երթուղի կազմակերպելը, եթե անձանց քանակը հավասար է կամ գերազանցում է 9-ը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով.
10. Զբոսաշրջային ավտոբուսն առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի նշանը զբոսաշրջային ավտոբուսի դիմապակու վրա՝ տեսանելի հատվածում, փակցնելու շահագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
11. Առանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու իրավունքի զբոսաշրջային ծառայություններ մատուցելուն ուղղված թիրախավորված առաջարկներ ներկայացնելը մեկ կամ ավելի թվով անձանց հրապարակային վայրերում՝ նպատակ ունենալով համոզելու կամ հարկադրելու այդ անձանց օգտվելու զբոսաշրջային ծառայությունից՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.
12. Օտարերկրացու կողմից առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայություններ մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով.
13. «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-11-րդ մասերով նախատեսված դեպքերի) խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: