Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 307 Տեղում գանձվող տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը. Վարչական իրավախախտման տեղում տուգանքը սույն օրենսգրքի 257 հոդվածին համապատասխան գանձելու դեպքում խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր: Տուգանքը վարչական իրավախախտման տեղում չվճարելու դեպքում գործի վարույթը, իսկ այնուհետև որոշման կատարումը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով: Եթե սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 131.1, 132, 135.2, 140-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձը չի վիճարկում իր կատարած իրավախախտման փաստը, ապա նա իրավունք ունի տուգանքը վճարելու տեղում, այդ թվում` անկանխիկ եղանակով: Տուգանքի վճարման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվառման փաստաթուղթ է: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրին ներկայացվող պահանջները և դրա հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |