Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ. 1. Լիցենզիայից կամավոր հրաժարվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը մինչև գործունեության նոր լիցենզիա տալը իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրելու լիցենզիայից կամավոր հրաժարված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը` հանձնաժողովի սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան, կամ լիցենզավորված գործունեության իրականացումը պատվիրակելու ժամանակավոր կառավարչին: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը մինչև գործունեության նոր լիցենզիա տալը իրավունք ունի համապատասխան որոշմամբ լիցենզիայից զրկված անձի լիցենզավորված գործունեության իրականացումը պատվիրակելու ժամանակավոր կառավարչին, բացառությամբ սույն օրենքի 52.1-ին հոդվածով սահմանված դեպքի. 2. Հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու համար. 3. Եթե անձը հրաժարվում է իր գործունեությունը շարունակելուց, կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ անձի բաժնետերերին (մասնակիցներին) առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը: Սույն մասով սահմանված օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան. 4. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը սահմանվում է մինչև սույն հոդվածով սահմանված կարգով նոր լիցենզիա տալը կամ գույքի օտարումը։ |