Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 16 Արտաքին աուդիտը. Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունները յուրաքանչյուր տարի ենթարկվում են արտաքին աուդիտի՝ մասնագիտացված, այդ թվում՝ աուդիտորական ընկերությունների վարկանշմամբ զբաղվող միջազգային ճանաչում ունեցող ինտերնետային կայքերում գրանցված կամ վարկանշված, համընդհանուր միջազգային ճանաչում ունեցող 10 խոշորագույն (բիգ թեն) անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքին համապատասխան՝ Կենտրոնական բանկում հաշվեքննություն (ստուգում) է իրականացնում Հաշվեքննիչ պալատը: Արտաքին աուդիտորական կազմակերպությունն ընտրվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից մինչև երեք տարի ժամկետով: |