Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2110 Տնօրինության նիստերը կազմակերպում և վարում է գործադիր տնօրենը, որն ստորագրում է նիստի որոշումները: Գործադիր տնօրենը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար. 3. Բանկի գործադիր տնօրենը, որպես իր բացառիկ իրավասություն, ներկայացնում է բանկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, բանկի անունից կնքում է գործարքներ, գործում է բանկի անունից առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր: Բանկի գործադիր տնօրենը կամ տնօրինությունը՝ ա) խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի խորհրդի կողմից հաստատվող ներքին իրավական ակտերը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը, բանկի վարչակազմակերպական կառուցվածքը. բ) տնօրինում է բանկի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը. գ) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում բանկի աշխատակիցներին. դ) բանկի աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ. ե) ապահովում է ընդհանուր ժողովի և բանկի խորհրդի որոշումների կատարումը. զ) իրականացնում է բանկի կանոնադրությամբ, ինչպես նաև խորհրդի կողմից սահմանված իրավական ակտերի շրջանակներում նախատեսված՝ բանկի ընթացիկ գործունեության ղեկավարման հետ կապված այլ իրավասություններ: Այն հարցերը, որոնք օրենքով կամ կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընդհանուր ժողովի, խորհրդի կամ ներքին աուդիտի ստորաբաժանման իրավասությանը պատկանող, պատկանում են գործադիր տնօրենի (տնօրինության) իրավասությանը: Բանկի գործադիր տնօրենը (տնօրինությունը) խորհրդին պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` խորհրդի սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2110 Բանկի գործադիր տնօրենի (տնօրինության) իրավասությանը ենթակա հարցերով որոշումների ընդունումը չի կարող փոխանցվել բանկի կառավարման այլ մարմինների, բանկի ներքին աուդիտին, բանկի գլխավոր հաշվապահին կամ այլ անձի, բացառությամբ եթե բանկի գործադիր տնօրենի լիազորությունների իրականացումը պատշաճ կերպով ժամանակավորապես փոխանցվել է նրան փոխարինող անձին: Գործադիր տնօրենի լիազորությունները պատշաճ կերպով ժամանակավորապես կարող են փոխանցվել նրան փոխարինող անձին, եթե վերջինս համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին. 4. Խորհրդի կողմից գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն, կամ եթե՝ ա) նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. բ) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով նրան արգելվում է լինել բանկի գործադիր տնօրեն (բանկի ղեկավար). գ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել է կամ զրկվել է որոշակի պաշտոն վարելու իրավունքից. 5. Գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար սահմանված աշխատավարձը բանկի կողմից նրան փոխհատուցելու պայմանով: Բանկն իրավունք ունի գործադիր տնօրենի պաշտոնից ազատված անձից հետ պահանջելու սույն մասի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով գործադիր տնօրենի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման փաստը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2110 Բանկի գործադիր տնօրենը, բանկի տնօրինությունը. 1. Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է բանկի գործադիր տնօրենը և բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ բանկի տնօրինությունը: Գործադիր տնօրենը կարող է ունենալ տեղակալներ: Բանկի գործադիր տնօրենը (տնօրինության անդամները) նշանակվում է (են) խորհրդի կողմից, գործադիր տնօրենի տեղակալները՝ խորհրդի կողմից՝ գործադիր տնօրենի ներկայացմամբ: Բանկի տնօրինության կառուցվածքը սահմանվում է բանկի կանոնադրությամբ: Եթե կանոնադրությամբ նախատեսված է տնօրինություն ունենալ, ապա կանոնադրությամբ պետք է հստակ սահմանազատվեն գործադիր տնօրենի և տնօրինության իրավասությունները. 2. Տնօրինությունը գործում է կանոնադրության, ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված բանկի ներքին փաստաթղթերի (կանոնակարգերի, աշխատակարգերի և այլ փաստաթղթերի) հիման վրա, որոնք սահմանում են տնօրինության նիստերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը, ինչպես նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը: Տնօրինության կառուցվածքում պարտադիր ընդգրկվում են բանկի գործադիր տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը: Տնօրինության նիստերն արձանագրվում են: Տնօրինության նիստերի արձանագրությունները ներկայացվում են խորհրդին, ներքին աուդիտին, բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձին՝ նրանց պահանջով: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են` ա) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը. բ) նիստին մասնակցած անձինք. գ) նիստի օրակարգը. դ) քվեարկության դրված հարցերը, ինչպես նաև քվեարկության արդյունքները՝ ըստ նիստին մասնակցած տնօրինության յուրաքանչյուր անդամի. ե) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ տնօրինության անդամների և տնօրինության նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները. զ) նիստում ընդունված որոշումները: Տնօրինության նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար: |