FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Դատախազության կոլեգիան.
1. Դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու, դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման ուղղությունները որոշելու համար դատախազությունում գլխավոր դատախազի նախագահությամբ գործում է կոլեգիա.
2. Դատախազության կոլեգիան կազմված է գլխավոր դատախազից, գլխավոր դատախազի տեղակալներից, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից և Երևան քաղաքի դատախազից: Կոլեգիայի նիստին առանց ձայնի իրավունքի կարող են մասնակցել գլխավոր դատախազի հրավիրած այլ դատախազներ.
3. Դատախազության կոլեգիայի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք վարում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` գլխավոր դատախազի տեղակալներից մեկը: Դատախազության կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին.
4. Դատախազության կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է չընդունված.
5. Դատախազության կոլեգիայի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով.
6. Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը: