Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 21 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ. 1. Ընկերության բաժանում է համարվում Ընկերության դադարումը` նրա բոլոր իրավունքների և պարտականությունների` նոր ստեղծվող ընկերություններին փոխանցմամբ. 2. Բաժանման մասին որոշումը պետք է ընդունվի բաժանվող Ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաև բաժանման կարգը և պայմանները, բաժանիչ հաշվեկշիռը, ինչպես նաև բաժանվող Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի. 3. Բաժանման արդյունքում ստեղծվող ընկերությունների կանոնադրությունները հաստատվում են այդ ընկերությունների հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունվում նաև սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված հարցերի վերաբերյալ. 4. Ընկերության բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված ընկերություններին` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան. 5. Բաժանմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ հաշվեկշիռը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին: Բաժանվող Ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը կատարվում է բաժանման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումից հետո: |