Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 Մեկուսացման միջոցների կիրառման առանձնահատկությունները. 1. Մեկուսացման միջոցների կիրառումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված, հատուկ կահավորում ունեցող սենյակում. 2. Մեկուսացման միջոցների կիրառման դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը պետք է լինի մշտական հսկողության ներքո: Սույն դեպքում համապատասխան բուժաշխատողը պետք է գտնվի մեկուսացման սենյակից դուրս կամ մեկուսացման սենյակի հետ ընդհանուր պատուհանով միացված հարևան սենյակում այնպես, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը հնարավորություն ունենա ամբողջությամբ տեսնելու բուժաշխատողին, իսկ բուժաշխատողը հնարավորության ունենա հսկելու և լսելու հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին: Տեսանկարահանման միջոցները չեն կարող փոխարինել անձնակազմի մշտական ներկայությանը. 3. Մեկուսացման միջոցները 24 ժամվա ընթացքում կիրառվում են 18 տարեկանից բարձր անձանց համար՝ առավելագույնը չորս ժամ տևողությամբ, իսկ 9-17 տարեկան անձանց համար` առավելագույնը երկու ժամ տևողությամբ. 4. Մինչև ինը տարեկան անձի նկատմամբ արգելվում է կիրառել մեկուսացման միջոցներ: |