FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  117

Ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը.
1. Ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող է ստանալ ցանկացած շահագրգիռ անձ, այդ թվում՝ անմիջականորեն վերամշակման գործառնությունները չկատարող, որը, Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան, կարող է հանդես գալ որպես հայտարարատու.
2. Ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով դիմում է ներկայացնում մաքսային մարմին.
3. Վերամշակման թույլտվություն ստանալու դիմումի մեջ նշվում են՝
    1) դիմումատուի (հայտարարատուի) անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
    2) ապրանքների վերամշակման գործառնություններն անմիջականորեն կատարող անձանց անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
    3) վերամշակման ենթակա օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև դրանցից ստացվող արդյունքների, մնացորդների և թափոնների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը, հիմնական և լրացուցիչ չափման միավորները, արժեքը կամ արժեքային միջակայքը.
    4) օտարերկրյա ապրանքների վերամշակման տեխնոլոգիական գործընթացն ապահովող Միության ապրանքների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը.
    5) օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող գործառնությունները, դրանց կիրառման եղանակների և ժամկետների մասին տեղեկությունները.
    6) վերամշակման արտադրական գործընթացների իրականացման վայրի հասցեն.
    7) վերամշակման արդյունքի նվազագույն ելքը.
    8) վերամշակման արդյունքով օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակները.
    9) ապրանքների վերամշակման ժամկետը.
    10) օտարերկրյա ապրանքների՝ Միության ապրանքներով փոխարինումը.
    11) թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման հնարավորությունը.
    12) օտարերկրյա ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, ամսաթիվը.
    13) արտադրական կորուստների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը՝ արտահայտված հիմնական և լրացուցիչ չափման միավորներով, արժեքը կամ արժեքային միջակայքը.
4. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագիրը կարող է օգտագործվել որպես վերամշակման թույլտվության դիմում, եթե այդպիսի վերամշակման նպատակը վերանորոգումն է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  117

5. Ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումին կցվում են նաև դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը.
6. Մաքսային մարմինն ուսումնասիրում է սույն հոդվածին համապատասխան՝ անձի ներկայացրած դիմումը և փաստաթղթերը դրանց գրանցման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մաքսային մարմինն իրավասու է վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների ստուգման նպատակով հարցում կատարելու դիմումը ներկայացրած անձին կամ համապատասխան պետական լիազոր մարմիններին, որոնք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել մաքսային մարմինների կողմից հայցվող տեղեկությունները: Հարցման ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից անձի ներկայացրած դիմումի ուսումնասիրության համար սույն մասով սահմանված ժամկետը կասեցվում է.
7. Եթե որպես ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու դիմում, սույն հոդվածին համապատասխան, օգտագործվում է մաքսային հայտարարագիրը, ապա դիմումի ուսումնասիրության ժամկետը չի կարող գերազանցել այդպիսի մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողման ժամկետները.
8. Մաքսային մարմինը կարող է մերժել ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը, եթե անձը չի ներկայացրել սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակները կամ մաքսային մարմինների հետ չի համաձայնեցրել վերամշակման ժամկետները.
9. Մաքսային մարմնի կողմից ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման մերժումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկվում է անձին՝ նշելով այդ թույլտվության տրամադրման մերժման հիմքերը: Ապրանքների վերամշակման թույլտվության մերժման ձևը սահմանում է Կոմիտեն.
10. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումի ձևը, դրա էլեկտրոնային կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն: