Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Պատճառված վնասը հատուցելը զինծառայողին զորացրելու կամ ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում. 1. Եթե վնաս պատճառած զինծառայողը զորացրվել է (մեկնել է վարժական հավաքի ավարտից հետո) և չի ենթարկվել նյութական պատասխանատվության, ապա վնասի բռնագանձումը կատարում է դատարանը` զորամասի հրամանատարի (պետի) հայցի հիման վրա և օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոնների համաձայն. 2. Եթե վնաս պատճառած զինծառայողը զորացրվել է (մեկնել է վարժական հավաքի ավարտից հետո) և զորացրման (վարժական հավաքների ավարտի) օրվա դրությամբ չի հատուցել պատճառած վնասը կամ հատուցել է մասամբ, վնասի կամ դրա չհատուցված մասի բռնագանձումը կատարվում է նրա դրամական այլ միջոցների և գույքի հաշվին` օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոնների համաձայն. 3. Պատճառված վնասը չհատուցած (մասամբ հատուցած) զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում զինծառայողի պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարվում են ծառայության նոր վայրում` վարձատրության մասին վկայականի գրառումների հիման վրա: Եթե մինչև տեղափոխվելը զինծառայողի պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարելու մասին հրաման չի տրվել, ապա զորամասի հրամանատարը (պետը) պարտավոր է հարկադիր կատարման մարմնի կայացրած որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկել ծառայության նոր վայր` սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետներում հրաման արձակելու և կատարման ներկայացնելու համար: |