FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  234.9

Գործի քննության կարգը.
1. Դատարանը սույն գլխով նախատեսված վեճերով գործերը քննում և դրանց վերաբերյալ վճիռները և որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
    1) դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
    2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
    3) հայցվորը հրաժարվել է պահանջից.
2. Գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը.
3. Գործը դատական նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում.
4. Գործը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ: