Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 23 Մեղքը. 1. Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, որը սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը կատարել է մեղավորությամբ. 2. Սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը համարվում է մեղավորությամբ կատարված, եթե այն կատարողը գիտակցել է իր արարքի հակաիրավականությունը կամ թեև չի գիտակցել, բայց կարող էր գիտակցել դա. 3. Սույն օրենսգիրքը հիմնվում է արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ դա գիտակցելու կարողության կանխավարկածի վրա: |