FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ. Ընդհանուր ժողովն անցկացվում է սույն օրենքով և համատիրության կանոնադրությամբ սահմանված կարգով: Սույն օրենքով, համատիրության կանոնադրությամբ չկանոնակարգված մասով ընդհանուր ժողովի անցկացման կարգը սահմանվում է ընդհանուր ժողովի որոշմամբ: Համատիրության անդամներն իրավասու են մասնակցել ընդհանուր ժողովին անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Համատիրության անդամների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնք կհաստատեն իրենց վերապահված լիազորությունները: Համատիրության անդամ չհանդիսացող կառավարիչը կամ համատիրության անդամ չհանդիսացող համապատասխան շենքի, շինության սեփականատերերը կարող են մասնակցել ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով: Ընդհանուր ժողովների արձանագրությունները կարվում են առանձին գրքում, որը պետք է ցանկացած ժամանակ տրամադրվի համատիրության ցանկացած անդամի` վերջինիս կողմից ծանոթանալու նպատակով: Համատիրության անդամի պահանջով նրան տրամադրվում են արձանագրությունների գրքից քաղվածքներ` վավերացված համատիրության նախագահի կողմից: