FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  55

Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը.
1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը տրվում է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված ժամկետներով.
2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ, դիմել լիազոր մարմին` հանքարդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար.
3. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`
    1) դիմողի անվանումը, գտնվելու հասցեն (վայրը).
    2) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.
    3) տեղեկություններ` հանքավայրի մնացորդային կամ լրացուցիչ ուսումնասիրվող պաշարների մասին.
    4) տեղեկություններ` օգտակար հանածոյի արդյունահանման և հարստացման մեթոդներում առաջարկվող փոփոխությունների մասին, եթե այդպիսիք նախատեսվում են.
    5) փոփոխված նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի սահմանած՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.
    6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
    7) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու հիմնավորումներ.
    8) ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանները, հանքի փակման փոփոխված ծրագիրը.
4. Ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով.
5. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ.
5.1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-9-րդ և 11-րդ մասերով սահմանված կանոնները.
5.2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը չի երկարաձգվում, եթե ընդերքօգտագործողը՝
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  55

1) ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչև ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածում չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70 տոկոսը.
    2) չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված հատկացումները.
    3) չի կատարել դիմումի ներկայացման օրվա դրությամբ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ծավալով հատկացումները.
6. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված թույլտվության ժամկետի երկարաձգման դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: