FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  211

Քննչական գործողության մասնակիցների իրավունքների պաշտպանության ընդհանուր երաշխիքները.
1. Ժամը 22.00-ից մինչև 7.00-ն քննչական գործողության կատարումն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա հետաձգումը ողջամտորեն կարող է հանգեցնել տվյալ քննչական գործողության արդյունքում ակնկալվող ապացույցի կորստի կամ վնասման.
2. Նախքան քննչական գործողությունն սկսելը քննիչը ճշտում է քննչական գործողության կատարմանը ներգրավված բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց բացատրում է քննչական գործողության էությունը, դրա կատարման կարգը, մասնակիցների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.
3. Անթույլատրելի են քննչական գործողության մասնակցի նկատմամբ բռնությունը, սպառնալիքը և անօրինական այլ գործողությունները, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, ինչպես նաև նրա կյանքի կամ առողջության համար վտանգավոր պայմանների ստեղծումը.
4. Արգելվում է մերկացմամբ զուգորդվող քննչական գործողությանը հակառակ սեռի անձանց ներկայությունը, բացառությամբ բժշկության բնագավառի փորձագետի: Մերկացմամբ զուգորդվող քննչական գործողությունը չի կարող տեսաձայնագրվել, տեսագրվել կամ լուսանկարվել.
5. Արգելվում է քննչական գործողության ընթացքում հայտնի դարձած՝ օրենքով պահպանվող գաղտնիքի հրապարակումը: Քննիչը պարտավոր է քննչական գործողության մասնակիցներին նախազգուշացնել քննչական գործողության ընթացքում իրենց հայտնի դարձած՝ սույն մասում նշված տեղեկությունների հրապարակման անթույլատրելիության և դրա համար նախատեսված պատասխանատվության մասին.
6. Քննչական գործողության ընթացքը և արդյունքները շարադրվում են արձանագրությունում, որը կազմվում է քննչական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո՝ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով սահմանված կարգով: