Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառավարման լիազորությունները. 1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանադրական մարմինները կամ պաշտոնատար անձը՝ 1) հաստատում է պետական մարմնի, ենթակա պետական մարմնի, ինչպես նաև գրասենյակի կանոնադրությունը և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 2) հաստատում է պետական մարմնի, ենթակա պետական մարմնի, ինչպես նաև գրասենյակի կառուցվածքը և սահմանված կարգով կատարում կառուցվածքային փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 3) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է պետական մարմնի և ենթակա պետական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները. 4) իրականացնում է պետական մարմնի և ենթակա պետական մարմնի գործունեության վերահսկողությունը. 5) լսում է պետական մարմնի և ենթակա պետական մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները. 6) վերահսկողություն է իրականացնում պետական մարմնին և ենթակա պետական մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ. 7) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունները համապատասխանաբար իրականացնում են՝ 1) Հանրապետության նախագահը՝ իր աշխատակազմի համար. 2) վարչապետը՝ Կառավարության ենթակա պետական մարմինների և մարզպետների աշխատակազմերի, վարչապետին ենթակա պետական մարմինների և իր աշխատակազմի համար. 3) Ազգային ժողովի նախագահը՝ Ազգային ժողովի աշխատակազմի համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 4) Սահմանադրական դատարանի նախագահը՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 5) նախարարը՝ նախարարության ենթակա պետական մարմինների համար. 6) Մարդու իրավունքների պաշտպանը՝ իր աշխատակազմի համար. 7) Բարձրագույն դատական խորհուրդը՝ դատական դեպարտամենտի համար. 8) գլխավոր դատախազը՝ դատախազության համար. 9) քննչական կոմիտեի նախագահը՝ քննչական կոմիտեի համար. 10) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ հակակոռուպցիոն կոմիտեի համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 3. Նախարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնում է վարչապետը, իսկ սույն հոդվածի 1-ին մասիուղղ. 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված լիազորությունները՝ նախարարը: 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն իրականացնում են ինքնավար և անկախ պետական մարմինները. 5. Պետական մարմին, ենթակա պետական մարմին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը: Կառավարությունը որոշում է նաև հանձնվող գույքի օգտագործման և տիրապետման կարգը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: |