FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը շրջանառության մեջ դնելը.
1. Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար.
2. Նորահայտ սննդամթերքի արտադրության, փաթեթավորման, պահման, տեղափոխման և իրացման նոր տեխնոլոգիական գործընթացների հաստատման վերաբերյալ տեխնոլոգիական հրահանգներով սննդի շղթայի օպերատորները պարտավոր են հիմնավորել դրանց անվտանգությանը, փաթեթավորմանը, մակնշմանը և սննդային արժեքի պահպանմանը ներկայացվող պահանջները և սահմանել դրանց պիտանիության ժամկետները: Պիտանիության ժամկետները սահմանվում են այն սննդամթերքի նկատմամբ, որի հատկությունները, սկսած դրա արտադրման պահից, որոշակի ժամանակահատված հետո փոփոխվում են կամ ձեռք են բերում հատկություններ, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար.
3. Սննդամթերքի մշակումը ճառագայթահարմամբ պետք է իրականացվի, եթե առկա է դրա տեխնոլոգիական անհրաժեշտությունը, հետևյալ նպատակներով`
    1) միկրոօրգանիզմների ոչնչացմամբ` փտման (փչացման) ընթացքի դադարեցման և սննդային թունավորումների վտանգի վերացման.
    2) հասունացման, ծլման կամ ծլարձակման ընթացքի դանդաղեցմամբ` պահման ժամանակ սննդամթերքի կորուստների կրճատման.
    3) բուսական ծագման սննդամթերքի և բույսերի համար վնասակար օրգանիզմների ոչնչացման.
4. Արգելվում է ճառագայթահարմամբ մշակված և ճառագայթահարմամբ մշակված բաղադրամաս պարունակող հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունը, ներմուծումն ու շուկայահանումը.
5. Արգելվում է հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունում, ինչպես նաև ներմուծման և իրացման փուլերում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների, կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների օգտագործումը.
6. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել և շուկայահանել այն նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության և հարստացված սննդամթերքը, որը գրանցված է և ունի պետական գրանցման վկայական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: