FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  355

Պարտավորություն կատարելու վայրը.
1. Պարտավորությունը պետք է կատարվի այն վայրում, որը որոշված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ բխում է գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից.
2. Եթե պարտավորության կատարման վայրը որոշված չէ, այն պետք է կատարվի`
    1) հողամաս, շենք, շինություն կամ այլ անշարժ գույք հանձնելու պարտավորությամբ` գույքի գտնվելու վայրում.
    2) ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ, որը նախատեսում է դրա փոխադրումը` գույքը պարտատիրոջը հասցնելու համար առաջին փոխադրողին հանձնելու վայրում.
    3) ձեռնարկատիրոջ` ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ` գույք պատրաստելու կամ պահպանելու վայրում, եթե այդ վայրը պարտավորության ծագման պահին հայտնի է եղել պարտատիրոջը.
    4) դրամական պարտավորությամբ` պարտավորության ծագման պահին պարտատիրոջ բնակության վայրում, իսկ եթե պարտատերն իրավաբանական անձ է, ապա` պարտավորության ծագման պահին նրա գտնվելու վայրում: Եթե պարտատերը պարտավորության կատարման պահին փոխել է բնակության կամ գտնվելու վայրը և այդ մասին տեղեկացրել է պարտապանին` պարտատիրոջ բնակության կամ գտնվելու նոր վայրում` կատարման տեղի փոփոխման հետ կապված ծախսերը դնելով պարտատիրոջ վրա.
    5) այլ պարտավորությունների համար` պարտապանի բնակության վայրում, իսկ եթե պարտապանն իրավաբանական անձ է, ապա նրա գտնվելու վայրում: