FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  30

Հաշտարարության գործընթացի նախաձեռնումը.
1. Հաշտարարության գործընթաց նշանակելու իրավասություն ունեն դատարանը` դատական քննության փուլում, իսկ պրոբացիայի ծառայության ղեկավարը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ` ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փուլում.
2. Հաշտարարություն նշանակելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում հաշտարարություն և հաշտարար նշանակելու մասին և այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է կողմերին.
3. Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փուլում կողմի միջնորդության դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է մյուս կողմին: Ծանուցմանը զուգահեռ պրոբացիայի ծառայողը կապ է հաստատում և հանդիպում հաշտարարություն նախաձեռնող կողմի հետ` ճշտելով նրա առաջարկները: Այնուհետև հանդիպում է մյուս կողմի հետ: Պրոբացիայի ծառայողը կողմերին բացատրում է հաշտարարության էությունը, նպատակը, առավելությունները, հետևանքները և անհրաժեշտ այլ պայմանները: Երկու կողմերի հետ հանդիպումների արդյունքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն, որը հաստատվում է պրոբացիայի ծառայողի և կողմերի ստորագրությամբ: Մյուս կողմը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ բանավոր դիրքորոշում հայտնել հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ.
4. Կողմերի դիրքորոշումներին ծանոթանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության ղեկավարը որոշում է կայացնում հաշտարարություն և հաշտարար նշանակելու կամ հաշտարարության նշանակումը մերժելու մասին.
5. Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փուլում պրոբացիայի ծառայության ղեկավարը մերժում է հաշտարարության նշանակումը, եթե բացակայում է հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ կողմերից մեկի համաձայնությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  30

6. Պրոբացիայի ծառայության ղեկավարի` հաշտարարություն նշանակելու մասին որոշման մեջ նշվում են հաշտարարության կողմերը, գործի հանգամանքների հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները և այլ անհրաժեշտ տվյալներ: Պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշումն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պրոբացիայի ծառայությունն այդ մասին պատշաճ ծանուցում է կողմերին: