FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Գերեզմանատների կազմավորումը և դրանց հողերի դասակարգումն ու պատկանելությունը.
1. Գերեզմանատները կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ` ըստ գտնվելու բնակավայրերի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա.
2. Գերեզմանատները, ըստ պատկանելության, կարող են լինել պետական, մասնավոր և համայնքային, ըստ ավանդույթների` քաղաքացիական և զինվորական.
3. Պետական և համայնքային գերեզմանատների զբաղեցրած հողերը դասվում են պատմական և մշակութային նշանակություն ունեցող հողերի շարքին.
4. Գերեզմանատների սահմանագծերը որոշվում են ըստ գլխավոր հատակագծի և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների.
5. Նոր կազմակերպվող գերեզմանատների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, բարեկարգման, շահագործման և այլ աշխատանքներ կատարվում են Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների հաշվին, բացառությամբ պետական և մասնավոր գերեզմանատների.
6. Համայնքային և պետական գերեզմանատները օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն, բացառությամբ այն գերեզմանատների, որոնց նկատմամբ համայնքի կամ պետության սեփականության իրավունքը ծագել է սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով: