FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8.2

Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրումը և տրամադրման մերժման հիմքերը.
1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պայմանները բավարարող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձին.
2. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության ստացման նպատակով անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը.
3. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին դիմումն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրումը մերժելու մասին, եթե՝
    1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում.
    2) անձը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար սահմանված պահանջները.
    3) անձի ղեկավարը բավարարում է սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներից որևէ մեկը.
    4) անձի նշանակալից մասնակիցը բավարարում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժման հիմքերից որևէ մեկը.
    5) թույլտվության համար դիմելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դադարեցվել է Կենտրոնական բանկի կողմից անձին տրամադրված կառավարման թույլտվությունը՝ սույն օրենքի 8.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկի հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8.2

5. Թույլտվություն տրամադրելու որոշման դեպքում Կենտրոնական բանկը որոշման կայացման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում թույլտվությունը հանձնում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին.
6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում ոչ հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնող անձը փոփոխությունները ներկայացնում է Կենտրոնական բանկ փոփոխությունից հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում.
7. Սույն հոդվածի իմաստով ղեկավար են համարվում խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը և անդամները։ Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկին տեղեկացնել իր ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին դրանք տեղի ունենալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: