Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 174 Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու պարտականությունը. 1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին գնային չարաշահումների վերաբերյալ իր ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին՝ բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Բանավոր կերպով տեղեկացնելու դեպքում Կենտրոնական բանկի պահանջով ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ոչ ուշ, քան բանավոր տեղեկացմանը հաջորդող օրվա ավարտը բանավոր հաղորդած տեղեկատվությունը ներկայացնել գրավոր ձևով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված կասկածը պետք է հիմնավորվի ապացույցներով. 3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը որևէ անձի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված կասկածները Կենտրոնական բանկին հաղորդելիս պարտավոր է ապահովել կասկածների վերաբերյալ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու փաստի գաղտնիությունը. 4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի՝ 1) կասկածելի գործարքի նկարագրությունը, ներառյալ՝ արժեթուղթը, գործարքի և հանձնարարականի տեսակը. 2) կասկածի հիմնավորումը. 3) գործարքի կողմերի ինքնությունը պարզելու միջոցները. 4) կասկածը հայտնողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ. 5) կասկած հայտնող անձի կարծիքով էական համարվող այլ տեղեկություններ. 5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված ողջ տեղեկատվությունը հասանելի չէ կասկածը հայտնող անձի համար, ապա կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի առնվազն կասկածի հիմնավորումը: Սույն հոդվածի 4-րդ մասում նշված մնացած տեղեկությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն դրանց հասանելի դառնալուց անմիջապես հետո: |