Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 3 ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` ինկասացիոն կազմակերպություն` սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առևտրային իրավաբանական անձ. կանխիկ դրամ` շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հետ կանչված և հանված, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության դրամը, ինչպես նաև կանխիկ արտարժույթ, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ. այլ արժեքներ` արժեթղթեր, վճարահաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաև այլ գույք, որը պատվիրատուն ցանկանում է փոխադրել. բանկ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ, բանկի գլխամաս, բանկի տարածքային ստորաբաժանումներ. վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություն, վարկային կազմակերպության գլխամաս, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումներ. հաճախորդ` բանկերի, վարկային կազմակերպությունների ծառայություններից օգտվող անձ. պատվիրատու` անձ, որն ինկասացիոն կազմակերպության հետ կնքել է կանխիկ դրամի և (կամ) այլ արժեքների ինկասացիայի մասին պայմանագիր: |