Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 56 ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ. 1. Էներգետիկայի բնագավառի օբյեկտներն ապահովվում են անվտանգության գոտիներով. 2. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը. 3. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալ օբյեկտների բնականոն աշխատանքին, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքին ու առողջությանը, գույքի պահպանությանը` ըստ տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի. 4. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների էներգատեղակայանքների անվտանգության գոտիներում արգելվում է` ա) կատարել հողային աշխատանքներ` առանց էներգատեղակայանքների սեփականատիրոջ կամ տնօրինող անձի թույլտվության. բ) կառուցել շենքեր, կառույցներ, շինություններ, իրականացնել այնպիսի գործունեություն, որն անհնար է դարձնում կամ դժվարացնում է էներգատեղակայանքների սպասարկումը կամ սպառնում է դրանց անվտանգությանն ու հուսալիությանը. 5. Էներգետիկայի և այլ բնագավառների համակարգերի փոխհատվող սարքավորումների (ինժեներական կառույցներ, հաղորդագծեր) սեփականատերերը պարտավոր են համագործակցել` դրանց անվտանգությունը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելու համար: |