FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  19

Կենտրոնական բանկի խորհուրդը.
1. Կենտրոնական բանկի խորհուրդը Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինն է: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից և հինգ անդամներից.
2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են` մեկ անդամը` մեկ տարի, մեկ անդամը` երկու տարի, մեկ անդամը` երեք տարի, մեկ անդամը` չորս տարի, մեկ անդամը` հինգ տարի: Հետագայում նշանակված խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը վեց տարի է: Կենտրոնական բանկի խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է ազատված անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով.
3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող այն անձինք, որոնք՝
    ա) ֆինանսական համակարգում ունեն բարձր հեղինակություն և բ) դրամավարկային քաղաքականության իրականացման բնագավառում ունեն առնվազն երկու տարվա ղեկավարի կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններում երկու տարվա մասնագիտական ստաժ կամ բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն չորս տարվա ղեկավարի կամ մակրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ և գ) իրենց մասնագիտական կարողություններով և գիտելիքներով ի վիճակի են ապահովել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իրավասությունների կատարումը.
4. Բացի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներից, խորհուրդը պետք է ձևավորվի այնպես, որ՝
    ա) խորհրդի անդամների առնվազն կեսն ունենա մակրոտնտեսագիտության բնագավառում մասնագիտական աշխատանքային փորձ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  19

բ) խորհրդի անդամներն ունենան բանկային, աուդիտի, ֆինանսական հաշվետվությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, Կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության ոլորտների վերաբերյալ գիտելիքներ: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, նախագահ կամ տեղակալ չեն կարող լինել այն անձինք, որոնք`
    ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
    բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից.
5. Կենտրոնական բանկի նախագահը, տեղակալները և խորհրդի այլ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, նախագահը, տեղակալներն իրավունք ունեն առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել: Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պատասխանատու է Կենտրոնական բանկի խորհրդում իր կատարած աշխատանքի համար: