Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21.14 Բանկի համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը. 1. Բանկի համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝ ա) ապահովում է բանկի և բանկի աշխատակիցների գործունեության համապատասխանությունը օրենքների, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին. բ) ապահովում է բանկում պատասխանատու վարվելակերպի ձևավորումն ու պահպանումը. գ) գնահատում է բանկի գործունեության վրա օրենքների և այլ իրավական ակտերի հնարավոր փոփոխությունների ազդեցությունը և դրանց հետ կապված հնարավոր ռիսկերը. դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխանության ապահովմանն առնչվող այլ գործառույթներ. 2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բանկի համապատասխանության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ: |