FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը.
1. Դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և իր լիազորությունների շրջանակներում բողոքարկում է այն դատական ակտերը, որոնք, իր կարծիքով, հիմնավորված չեն կամ անօրինական են.
2. Դատարանների` քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկել դատաքննությանը մասնակցած հանրային մեղադրողը կամ վերադաս դատախազը.
3. Դատարանների` քաղաքացիական կամ վարչական գործով պետական (համայնքային) շահերին վերաբերող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը.
4. Դատավճիռը գույքային հայցի մասով դատախազը կարող է բողոքարկել, եթե այն վերաբերում է պետական (համայնքային) շահերին.
5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները.
6. Պետական (համայնքային) շահերին վերաբերող քաղաքացիական կամ վարչական այն գործով, որում դատախազությունը մասնակցություն չի ունեցել, օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկվել միայն այն դեպքում, եթե նշված գործով ներգրավված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ի պատասխան դատախազության հարցմանը, հայտնել է, որ չի բողոքարկելու համապատասխան դատական ակտը: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը դատախազության՝ սույն մասով նախատեսված հարցմանը պարտավոր է պատասխանել հարցումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում.
7. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է վերադաս դատախազը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ` այլ դատախազ.
8. Վերադաս դատախազը վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթին մասնակցությունը կարող է հանձնարարել այլ դատախազի (դատախազների).
9. Դատախազի բերած բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը.
10. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու վարույթի կամ գործի նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները: