FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  26

ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ.
1. Ընկերության վերակազմակերպման որոշմանը դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերն իրավունք ունի պահանջել բաժնետոմսերի շուկայական արժեքի սահմանում և իրեն պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում` սույն օրենքի 57-րդ և 58-րդ հոդվածներով սահմանված կարգով: Բաժնետերը չի կարող պահանջել բաժնետոմսերի շուկայական արժեքի սահմանում, եթե սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ուղարկված ծանուցումը պարունակում է դրույթ` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հետգնման գնի վերաբերյալ.
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքով հետգնման պահանջը բաժնետիրոջ կողմից ներկայացվում է վերակազմակերպվող Ընկերությանը, որն այն ուղղում է վերակազմակերպման մասին որոշմամբ սահմանված իրավահաջորդին` վերջինիս կողմից հետգնումն իրականացնելու համար.
3. Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ միացման հետևանքով ընդլայնվող ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը) փոխարկման եղանակով համամասնորեն տեղաբաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին այդ որոշումն ընդունած իրավաբանական անձանց բոլոր մասնակիցների միջև` բաժնետոմսերի շուկայական արժեքով (վերակազմակերպման մասին որոշմամբ սահմանված օրվա դրությամբ): Ընդ որում, փոխարկման հարաբերակցությունը պետք է նույնը լինի տվյալ տեսակի կամ դասի յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) համար: Եթե վերակազմակերպվող ընկերություններից որևէ մեկի միևնույն տեսակի կամ դասի արժեթղթերի սեփականատերերի քանակը 50 կամ ավելի է, ապա վերակազմակերպվող յուրաքանչյուր ընկերության արժեթղթերի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է անկախ գնահատողի կողմից: