Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 165 «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը. 1. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանվում է Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետի հիման վրա, որը սահմանված է Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների փաստաթղթում. 2. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը երկարաձգվում է անձի դիմումի հիման վրա Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը երկարաձգելիս. 3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել, որ Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը երկարաձգելու դեպքում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել այն լրանալուց հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ: Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելիս այն լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը վերսկսվում է այդ մաքսային ընթացակարգը դադարելու օրվանից: |