FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  351

Մաքսային մարմինները, նրանց խնդիրներն ու գործառույթները.
1. Մաքսային մարմիններն իրենց իրավասության սահմաններում Միության մաքսային տարածքում ապահովում են հետևյալ խնդիրների իրականացումը՝
    1) անդամ պետությունների ազգային անվտանգության, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի պաշտպանություն.
    2) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման համար պայմանների ստեղծում.
    3) մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության, ինչպես նաև անդամ պետությունների այն օրենսդրության կատարման ապահովում, որի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահված է մաքսային մարմիններին.
2. Մաքսային մարմիններին վերապահված խնդիրների իրականացումն ապահովելու նպատակով մաքսային մարմիններն իրենց իրավասության սահմաններում կատարում են հետևյալ գործառույթները՝
    1) մաքսային գործառնությունների կատարում և մաքսային հսկողության իրականացում, այդ թվում՝ վարչական փոխօգնության տրամադրման շրջանակներում.
    2) մաքսային վճարների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գանձում, դրանց հաշվարկման ճշտության և ժամանակին վճարման նկատմամբ հսկողություն, վերադարձ (հաշվանցում) և դրանց հարկադիր բռնագանձման համար միջոցների ձեռնարկում.
    3) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների ու սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման ապահովում.
    4) Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման նկատմամբ մաքսային հսկողության իրականացման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդում.
    5) հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխարգելում, բացահայտում և կանխում.
    6) Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանություն.
    7) մաքսային վիճակագրության վարում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  351

8) արտահանման, ճառագայթային և այլ տեսակների պետական հսկողության (վերահսկողության) իրականացում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
3. Մաքսային մարմիններին կարող են վերապահվել անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանվող այլ խնդիրներ և գործառույթներ.
4. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմինների առանձին գործառույթներ՝ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու և սույն Օրենսգրքի 322-րդ հոդվածի երկրորդից չորրորդ պարբերություններում նշված ձևերով մաքսային հսկողություն իրականացնելու և սույն Օրենսգրքի 339-րդ հոդվածով նախատեսված՝ մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոց կիրառելու հետ, Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերում, որտեղ իրականացվում է միայն անձնական օգտագործման ապրանքների՝ Միության մաքսային տարածք ժամանում և (կամ) Միության մաքսային տարածքից մեկնում և չկան մաքսային մարմիններ, կարող են վերապահվել անդամ պետությունների այլ պետական մարմիններին, որոնք հսկողության գործառույթներ են իրականացում այդպիսի վայրերում.
5. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային հսկողության իրականացումը սույն Օրենսգրքի 310-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան կարող է վերապահվել անդամ պետությունների այլ պետական մարմիններին.
6. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմինների առանձին գործառույթներ՝ կապված մաքսային վճարների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գանձման, դրանց հաշվարկման ճշտության և ժամանակին վճարման նկատմամբ հսկողության, վերադարձի (հաշվանցման) և դրանց հարկադիր բռնագանձման համար միջոցների ձեռնարկման հետ, կարող են վերապահվել անդամ պետությունների այլ պետական մարմիններին.
7. Մաքսային մարմինների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն Օրենսգրքով և անդամ պետությունների օրենսդրությամբ.
8. Մաքսային մարմինների համակարգը և մաքսային մարմիններում ծառայության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ: