FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

Հայտարարագրում փոփոխություն կատարելը.
1. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո՝ քառօրյա ժամկետում: Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե դրանում նշված տվյալի անհամապատասխանությունն այլ կերպ բացահայտված է: Դիմումը բավարարվելու դեպքում հայտարարագրում անհամապատասխանությունը վերացնելու ժամկետը չի կարող գերազանցել յոթ աշխատանքային օրը: Փոփոխված տվյալով հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հիմք է ընդունում սկզբնապես ներկայացված հայտարարագիրը.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի հիման վրա անհամապատասխանությունը սահմանված ժամկետում վերացնելու դեպքում հանձնաժողովը վարույթ չի հարուցում.
3. Հայտարարագրում փոփոխություն է կատարվում նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի արդյունքով հանձնաժողովը հայտարարագրում արձանագրում է տվյալների անհամապատասխանություն, որը վերացնելու համար տրամադրվում է եռօրյա ժամկետ: