FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Կրեդիտավորման պայմանագրի փոփոխությունը.
1. Կրեդիտավորման պայմանագիրը չի կարող պարունակել դրույթ, որը կրեդիտավորողին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրի պայմանները: Արգելվում է կրեդիտավորման պայմանագրում նախատեսել դրույթ, որով կրեդիտառուն նախապես թույլատրում է կրեդիտավորողին հետագայում միակողմանիորեն փոփոխել կրեդիտավորման պայմանագրի պայմանները.
2. Կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուի համար սահմանելու կրեդիտավորման պայմանագրով նախատեսվածից ավելի ցածր տոկոսադրույք կամ պայմանագրի ավելի բարենպաստ պայմաններ: Այդ մասին կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրով սահմանված կարգով ծանուցում է կրեդիտառուին: Կրեդիտավորողի առաջարկած ավելի ցածր տոկոսադրույքը կամ բարենպաստ պայմանները գործում են առանց կրեդիտավորման պայմանագիրը փոփոխելու, եթե կրեդիտառուն ծանուցումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում առաջարկված նոր պայմանների վերաբերյալ իր անհամաձայնության մասին կրեդիտավորման պայմանագրով սահմանված կարգով չի ծանուցել կրեդիտավորողին.
3. Կրեդիտի մասնակի վաղաժամկետ մարման արդյունքում սույն օրենքով նախատեսված ժամանակացույցի՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող փոփոխությունը չի համարվում կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագրի միակողմանի փոփոխում: