Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 120 Օտարերկրյա ապրանքների փոխարինումը համարժեք ապրանքներով (համարժեք փոխարինումը). 1. Մաքսային մարմինները թույլատրում են օտարերկրյա ապրանքների փոխարինումը (համարժեք փոխարինումը) Միության համարժեք ապրանքներով՝ Միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածին համապատասխան: Համարժեք փոխարինման թույլտվության մասին նշումը մաքսային մարմինը կատարում է վերամշակման թույլտվության մեջ. 2. Եթե օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինումը թույլատրվում է, ապա կարող է թույլատրվել համարժեք ապրանքների վերամշակմամբ ստացված արդյունքի արտահանումը նախքան օտարերկրյա ապրանքների ներմուծումը: Ընդ որում, օտարերկրյա ապրանքների ներմուծման ժամկետը որոշում է հայտարարատուն՝ վերամշակման թույլտվության ժամկետի շրջանակում. 3. Միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը: |