Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 34 Կատարողական գործողությունների իրականացման ժամկետը. 1. Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: Կատարողական գործողությունների իրականացման սույն հոդվածով սահմանված ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման, ինչպես նաև սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-11-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման ժամկետները: Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ: Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողությունները (երեխայի տեսակցություն և այլն) իրականացվում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ: Պարտապանի մոտ պահանջների բավարարման համար անհրաժեշտ արգելադրված դրամական միջոցների առկայության դեպքում կատարողական գործողություններն իրականացվում են տասնհինգօրյա ժամկետում. 2. Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ. 3. Բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կամ հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը: |