FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  11

Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը. Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով` 1. անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար`
    ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձերի կամ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի բազային տուրքի հիսուն տոկոսի չափով բ) այլ անշարժ գույքի բազային տուրքի հնգապատիկի չափով 2. անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`
    ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձ հողամասերի, պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նաև հանրակացարանների համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով բ) բնակարանների համար բազային տուրքի չափով գ) այլ անշարժ գույքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով 3. ավտոտրանսպորտային միջոցների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը վավերացնելու համար`
    ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի կրկնապատիկի չափով բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով գ) այլ անձանց բազային տուրքի հնգապատիկի չափով 4. գրավի (բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի) պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով 5. անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի պայմանագրերի վավերացման (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի) համար բազային տուրքի չափով 6. գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով 7. գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձերի, այգեգործական հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով 8. այլ պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  11

8.1. էլեկտրոնային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով 9. կտակների վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով 10. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի վավերացման համար`
    ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի կրկնապատիկի չափով բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով գ) այլ անձանց բազային տուրքի հնգապատիկի չափով 10.1. կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար բազային տուրքի չափով 11. անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր վավերացնելու համար բազային տուրքի եռապատիկի չափով 12. շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների) լիազորագրեր վավերացնելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով 13. գույքային իրավունքների կառավարման լիազորագրերի վավերացման համար բազային տուրքի չափով 14. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի լիազորագրերը վավերացնելու համար`
    ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի հնգապատիկի չափով գ) այլ անձանց բազային տուրքի քսանապատիկի չափով 15. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի վերալիազորման իրավունքով լիազորագրերի վավերացման համար`
    ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով բ) այլ անձանց բազային տուրքի երեսնապատիկի չափով 16. այլ լիազորագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով 17. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով 18. փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով 19. փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար բազային տուրքի երեսուն տոկոսի չափով 20. փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  11

21. առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու վերաբերյալ գրավառուի և գրավատուի միջև կնքված համաձայնության վավերացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով 21.1. կատարողական մակագրության թերթ տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով 21.2. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար`
    ա) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով բ) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով գ) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով դ) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով ե) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով զ) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով 21.3. գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար բազային տուրքի չափով 21.4. քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում նոտարական գրասենյակում տեղում ստորագրություն տալու դեպքում քաղաքացու ստորագրության իսկության վավերացման համար յուրաքանչյուր ստորագրության համար՝ բազային տուրքի 10 տոկոսի չափով 22. նոտարական այլ գործողությունների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով: