FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  65

Երեխայի շփումը ծնողական սահմանափակ իրավունքներով ծնողների հետ. Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կարող է թույլատրվել կապ ունենալ երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, խնամատար ծնողների կամ երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան։ Ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողը երեխայի հետ կապ ունենալու արգելքը կարող է վիճարկել դատական կարգով: Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահերը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ: Երեխան, որի ծնողի ծնողական իրավունքները սահմանափակվել են, խնամակալի կամ հոգաբարձուի կամ այլ օրինական ներկայացուցչի միջոցով կարող է դատական կարգով վիճարկել իր ծնողի հետ կապ ունենալու արգելքը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին: