Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 55.2 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումը. 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը. 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ 1) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներքին կարգապահական կանոնները, 2) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը, 3) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը, 4) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենք մուտքի անցագրերի տրամադրման կարգը և ձևը, 5) իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարմանն առնչվող սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ։ |