Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 48 Հանցակցությունը հատուկ սուբյեկտի կողմից կատարվող հանցագործություններում. 1. Հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, որը մասնակցել է հատուկ սուբյեկտով հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող. 2. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը կատարել է հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության տվյալ հանցագործությանն օժանդակելու համար, եթե նրա արարքում այլ հանցակազմ չկա. 3. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, և նրա արարքում առկա է այլ հանցակազմ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն հատուկ սուբյեկտով հանցագործությանն օժանդակելու համար, եթե հատուկ սուբյեկտով հանցագործության համար ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են հատուկ սուբյեկտ չհանդիսացող անձի արարքում. 4. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, և նրա արարքում առկա է այլ հանցակազմ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են նրա արարքում, եթե դրա համար ավելի խիստ պատիժ է նախատեսված. 5. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, և նրա արարքում առկա է այլ հատուկ սուբյեկտով հանցագործության հանցակազմ, որի սուբյեկտ է ինքը, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն որպես այդ հանցագործության կատարող. 6. Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմն իր նախաձեռնությամբ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են նրա արարքում: |