Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 728 Կենցաղային կապալի պայմանագիր. 1. Կենցաղային կապալի պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կապալառուն պարտավորվում է քաղաքացու (պատվիրատուի) հանձնարարությամբ կատարել նրա կենցաղային կամ այլ անձնական պահանջները բավարարելու համար նախատեսված որոշակի աշխատանք, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել և վարձատրել աշխատանքը. 2. Կենցաղային կապալի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442). 3. Սույն օրենսգրքով չկարգավորված` կենցաղային կապալի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերը: |