Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 1. Համատիրության կառավարման բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է. 2. Համատիրության յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայն. 3. Ընդհանուր ժողովի իրավասությունները որոշվում են սույն օրենքով և համատիրության կանոնադրությամբ. 4. Ընդհանուր ժողովի իրավասություններն են` ա) համատիրության կանոնադրության փոփոխումը. բ) համատիրության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը. գ) վարչության, նախագահի ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը. դ) կառավարչի նշանակումը և նրա լիազորությունների դադարեցումը. ե) վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) ընտրությունը և լիազորությունների դադարեցումը. զ) համատիրության տարեկան հաշվեկշռի հաստատումը. է) նախագահի կամ վարչության և վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) տարեկան հաշվետվությունների հաստատումը. ը) բազմաբնակարան շենքի նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության հաստատումը. թ) համատիրության գործունեությունը կարգավորող որոշումների ընդունումը (հաստատումը), եթե համատիրության կանոնադրությամբ սույն լիազորությունները չեն վերապահվել վարչությանը. ժ) համատիրության վարձու աշխատողների թվի և նրանց աշխատավարձի չափի որոշումը, եթե համատիրության կանոնադրությամբ սույն լիազորությունները չեն վերապահվել վարչությանը. ժա) համատիրության առանձնացված ստորաբաժանումների ստեղծումը, դրանց կանոնադրությունների հաստատումն ու ղեկավարների նշանակումը, եթե համատիրության կանոնադրությամբ սույն լիազորությունները չեն վերապահվել վարչությանը. ժբ) կազմակերպությունների հիմնադրումը կամ դրանց մասնակցելու մասին որոշումների ընդունումը. ժգ) խոշոր գործարքների հաստատումը. ժդ) աուդիտ անցկացնելու մասին որոշման ընդունումը և աուդիտորի ընտրությունը. ժե) համատիրության վերակազմակերպման և լուծարման մասին որոշման ընդունումը. ժզ) լուծարման հանձնաժողովի նշանակումը. ժէ) համատիրության գույքի օտարման որոշումների ընդունումը. ժը) սույն օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 5. Ընդհանուր ժողովը քննում և որոշումներ է կայացնում նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «զ» և «ժգ»-«ժը» ենթակետերի վերաբերյալ հարցերով. 6. Համատիրությունն իր ընդհանուր ժողովի որոշումները կարող է ընդունել նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի դրույթների համաձայն` հարցման միջոցով, ընդգրկելով միայն իր անդամներին: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են համատիրության անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ համատիրության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ թվի անհրաժեշտություն. 7. Ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել կառավարման այլ մարմինների, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի. 8. Սույն հոդվածի 4-րդ կետի «ա» և «ժե» ենթակետերում և 5-րդ կետում նշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են համատիրության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով, եթե համատիրության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ թվի անհրաժեշտություն. 9. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե համատիրության կանոնադրությամբ որոշումների ընդունման այլ կարգ նախատեսված չէ. 10. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովի որոշման ընդունմանը մասնակցում է համատիրության անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը. 11. Համատիրության մեջ չընդգրկված այլ շենքի շինությունների կեսից ավելի բաժին ունեցող սեփականատերերը կարող են դառնալ գործող համատիրության անդամ` միայն այդ համատիրության կեսից ավելի բաժին ունեցող անդամների համաձայնությամբ: |