FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  45

Անտառների կամ անտառային հողերի օգտագործումը. Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա: Անտառահատման և անտառային տոմսերն անտառօգտագործողին տալիս են անտառային պաշարների կամ անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունք պետական և համայնքային անտառներում: Անտառահատման տոմսը ներառում է մթերվող բնափայտի և երկրորդական անտառանյութի քանակական և որակական բնութագրերը, դրանց արժեքը, աշխատանքների կատարման ժամկետները, անտառավերականգնման և հատատեղերի մաքրման աշխատանքների պայմանները: Անտառային տոմսը ներառում է կողմնակի անտառօգտագործման տեսակը, տարածքը, ծավալները, ժամկետը, արժեքը և պայմանները: Անտառահատման կամ անտառային տոմսերը տալիս է անտառային տնտեսություն վարող կազմակերպությունը: Անտառահատման տոմսը և անտառային տոմսը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են։