FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  53

Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության բովանդակությունը.
1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը մասնավորապես ներառում է՝
    1) թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.
    2) տրամադրված պաշարների քանակն ըստ կարգերի և հանքի տարեկան արտադրողականությունը.
    3) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.
    4) օգտակար հանածոյի և (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումը.
2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությանը կցվում են համապատասխան փորձաքննություններ անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը և լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են: