Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Միավորման ֆինանսավորումը. 1. Միավորման անդամ համայնքները խորհրդի հաստատած ծախսային նախահաշվով սահմանված չափով և ժամկետում միավորմանը վճարում են մասհանումներ` համայնքների կողմից միավորմանը փոխանցված լիազորությունների իրականացման նպատակով. 2. Միավորման ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ միավորման տնտեսական գործունեությամբ ստացված եկամուտները, դրամաշնորհները, նվիրատվությունները, պետական բյուջեն և օրենքով չարգելված այլ, այդ թվում` օտարերկրյա աղբյուրները. 3. Օրենքով ստեղծված միավորման անդամ համայնքների կողմից միավորմանը փոխանցված պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նպատակով միավորմանը վճարվող մասհանումները կատարվում են բացառապես պետական բյուջեից՝ այդ լիազորությունների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներից. 4. Սահմանված չափով և ժամկետում որևէ համայնքի կողմից մասհանումներ չկատարելը խորհրդի կողմից կարող է բողոքարկվել դատարան: |